Փողոցում անհայտ անձի կողմից որսորդական հրացանից արձակած կրակոցներից 28-ամյա տղամարդ է վիրավորվել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ գլխի հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի հագուստի շուկայի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 28-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գորկու փողոցում անհայտ անձի կողմից որսորդական հրացանից արձակած կրակոցներից:

Դեպքի վայրի զննությամբ հայնտաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի 3 պարկուճ և պարկուճի 1 խցան:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով:

Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Տարոնի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Գորկու փողոցում երիտասարդի վրա «Չերչիլ» տիպի որսորդական հրացանից կրակել է Վանաձոր քաղաքի 31-ամյա մի բնակիչ:

Որսորդական հրացանը հայտնաբերվել և վերցվել է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ 31-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել