Նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին հրամանագրեր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասը զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Ծաղիկ և Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, ութ զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Մարինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Մուշեղ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվա-ծի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասնհինգ զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Անժելա և Մարտիկ ՄԵԼՔՈՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներկու զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Շուշանիկ ՌՍՏԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»: