«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ սեպտեմբերի 21-ին նշվում է Անկախության տոնը: Այն ոչ աշխատանքային օր է:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր՝ սեպտեմբերի 20-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ: