Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է ավագանու լիազորությունների դադարեցման վերաբերյալ արձանագրություն.
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արթուր Մանուկյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»:
Հիշեցնենք, սեպտեմբերի 12-ին հիմք ընդունելով Էդգար Առաքելյանի դիմումը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դադարեցրել է վերջինիս լիազորությունները, նրա փոխարեն մանդատը ստացավ համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանը: