ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը ժամանակավոր կկատարի ԱԱԾ տնօրենի պարտականությունները: Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն էլ նշանակվել է ոստիկանության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող:
«Մենք սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը»,-նշեց վարչապետը: