Նոր փոփոխություններ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում:

Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:

  1. Նախադպրոցական կրթության զարգացման հիմնական գերակայությունն է նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովումը: Այն ներառում է գործողությունների հետևյալ շրջանակը.
  • նախադպրոցական կրթության կազմակերպման ձևերի բազմազանեցում,
  • նախադպրոցական ծառայությունների ընդլայնում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական և սահմանամերձ համայնքներին,
  • նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրում,
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար համապատասխան պայմանների ստեղծում:
  1. Միաժամանակ, նախադպրոցական կրթության զարգացման քաղաքականություններն ուղղված կլինեն կրթության որակի բարձրացմանը, մասնավորապես`
  • նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազայի, նյութատեխնիկական հագեցվածության բարելավում,
  • կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների մշակում,
  • նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրում,
  • նախադպրոցական հաստատությունների շենքերի անվտանգության գնահատման մեխանիզմի ներդրում:
  1. Կրթության բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ստեղծել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար, ներառյալ՝ խոցելի խմբերի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, կյանքի դժվարին պայմաններում հայտնված աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց: Կրթության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերը, բարեփոխումները, նախաձեռնություններն ու մշակումները պետք է հաշվի առնեն սովորողների առանձին խմբերի և անհատների կարիքները, նախատեսեն դրանց արձագանքման համապատասխան մոտեցումներ:

Օրենքի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը՝

  • Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ամրագրում,
  • նախադպրոցական կրթության ոլորտում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին,տարածքային կառավարման լիազոր մարմնին, ՏԻՄ-երին վերապահվող գործառույթների հստակեցում.
  • Նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերի բարելավում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն:
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմների մշակում և ներդրում
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում,
  • երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական երաշխիքների հիմքի ապահովում,
  • նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և մանկավարժական կադրերի վերապատրաստման, մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման,աշխատանքի որակի և վարձատրության խթանում, վերահսկողության համակարգի ապահովում,
  • Կրթական ծրագրերի տեսակների, երեխաների ընդունելության, տարիքային խմբերի դասակարգման, համալրման, ազգային փոքրամասնության և օտարերկրյա քաղաքաքացիների երեխաների կրթության կազմակերպման, ռեսուրսային կենտրոնների, ոլորտի ղեկավար և մանկավարժական կադրերի իրավունքների և պարտականությունների սահմանում:
  • Նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականության և մատչելիության ապահովում. 3-6 տարեկան բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիություն և 5 տարեկանների առավել ընդգրկվածություն:
  • Ոչ պետական նախադպրոցական հաստատությունների և հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի հիման վրա գործող նախադպրոցական խմբերի գործունեության կանոնակարգում:
  • Հաստատությունում ձևավորվող տարիքային խմբերի անվանումների, երեխաների ընդունելության, համալրման, փաստաթղթերի ցանկի հստակեցման, նորմատիվների կանոնակարգման իրավական նորմերի սահմանում:
  • Կրթության համակարգում կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակների և ուղղվածության` այդ թվում նախադպրոցական կրթական ծրագրերի կառուցման հաջորդականության սկզբունքի ապահովում: մասնավորապես խոցելի խմբերի նախադպրոցական տարիքի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, համընդհանուր ներառական կրթության ապահովում:
  • Սույն օրենքի նախագիծը երաշխավորում է համընդհանուր ներառական կրթության միջոցով նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի և հասանելի քաղաքաբնակ և գյուղաբնակ բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական և տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար:

Օրենքի նախագծում կարևորված է երեխաների իրավունքների պաշտպանությունը, հատկապես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից, քանի որ երեխայի ներառման ամենագործուն միջոցը հասակակիցների հետ մեծանալու և ընկերություն անելու նրա իրավունքի ապահովումն է ։

Նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը, այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցողծառայությունների մատուցման (յուրաքանչյուր երեխայի, ծնողի, մանկավարժի մեթոդական աջակցության տրամադրման),  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխանեիբացահայտման(հատուկ մանկավարժի և ուսուցչի օգնականի մասնագիտական աշխատանք, ամենօրյա դիտարկում, համեմատում, գնահատում), տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների։ Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել