Սեպտեմբերի 17-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 4 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Շնորհավորելով բոլորին՝ նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերվի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին: