Արարատի մարզպետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Պետրոսյանի  նախագահությամբ քննվում է Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի քրեական գործը: 

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: 

Նրան մեղադրանք է առաջադրվել հանցակցությամբ պաշտոնական կեղծիք կատարելու համար՝ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: 

Մեղադրական եզրակացության համաձայն, Հայրապետ  Բաբայանը՝ զբաղեցնելով Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը, Շվեյցարիայի համադաշնությունում բնակվող քրոջը՝ Վ.Բ.-ին Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հնարավորություն ընձեռելու նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2018թ. սեպտեմբերի 26-ին  «Ազատավան ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Կ.-ին դրդել է տալ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք թե իբր Հայաստանի Հանրապետությունում բնակվող իր մյուս քույր Ս.Բ.-ն ունի առողջական խնդիրներ: Դրանից հետո Արմեն Կարապետյանը Վ.Բ.-ի վերաբերյալ կազմել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ և այն հանձնել Հայրապետ Բաբայանին:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Հայրապետ  Բաբայանը վարչապետի որոշմամբ ազատվել էր մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել