Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով`
2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները»:
Հավելենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցվում են՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու հետ կապված: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: