Ի՞նչ կենսագրություն ունի Վալերիյ Օսիպյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեպտեմբերի 18-ի հրամանագրի համաձայն ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյան ազատվել է պաշտոնից:
Նույն օրը, վարչապետի որոշմամբ նա նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում:
Իրավաբան.netը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Վալերիյ Օսիպյանը ծնվել է 1970թ. ապրիլի 17-ին Աշխաբադ քաղաքում:

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը` «իրավագիտություն» մասնագիտությամբ /հեռակա ուսուցմամբ/:
25.05.1988 – 21.12.1990 թթ. Ծառայել է զինված ուժերում,
17.05.1991 – 16.07.1992 թթ. Երևանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ,
16.07.1992 – 12.01.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ,
12.01.1994 – 26.10.1994 թթ. Երևանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար,
26.10.1994 – 09.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ,
09.12.2009 – 28.06.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար,
28.06.2012 – 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,
01.10.2012 – 10.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
10.05.2018 – ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է՝

ՀՀ Նախագահի հրամանագրերով.

  • 2009 թ.՝ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
  • 2015 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների կողմից տրված մի շարք մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել