Ձերբակալվել է «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը

«Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է։ Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին  ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից. «Նա ձերբակալվել է այսօր առավոտյան՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ կաշառք ստանալու կասկածանքով»:

Հիշեցնենք, որ Լյովա Բաղդասարյանը 2001-ից աշխատում է ՔԿՀ-ում՝ զբաղեցնելով ամենատարբեր պաշտոններ: Նա 2015-ից ցայսօր «Կոշ» ՔԿՀ պետն է:

2003-2005թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի, 2005-2006թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի տեղակալի, 2006-2007թթ. ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետի,  2007-2008թթ. ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ պետի, 2008-2011թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի, 2011-2014թթ. ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ պետի, 2014-2015թթ. ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ պետի, 2015թ. առ այսօր ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել