Թափուր աշխատանք՝ ԿԳՄՍ նախարարությունում. աշխատավարձի չափը՝ 150 հազար դրամ

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  հայտարարում է Նախարարության  քաղաքացիական ծառայության իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի ավագ մասնագետի:

Հիմնական գործառույթները՝

  1. մասնակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքներին.
  2. մասնակցում  է քաղաքացիների ընդունելության կազմակերպմանը և իրականացնում է նախարարություն ներկայացված դիմումների, բողոքների, առաջարկությունների և այլ գրությունների վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը.
  3.  մասնակցում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ  խորհրդատվության  տրամադրմանը.
  4.  մասնակցում է համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների հետ անցկացվող խորհրդակցություններին.
  5. իրականացնում է զեկուցագրերի, հաշվետվությունների և այլ գրությունների նախապատրաստում.
  6. իրականացնում է քաղաքացիների դիմումների, դիմումբողոքների ուսումնասիրություն, պատասխան գրությունների նախագծերի մշակում կամ մշակման աշխատանքներին մասնակցություն.
  7. մասնակցում  է նախագծերի մշակման գործընթացում իրավական աջակցության տրամադրման աշխատանքներին.
  8. մասնակցում  է տարբեր դատական ատյաններում Նախարարության ներկայացուցչության ապահովմանը, իրականացնում է Նախարարության շահերի պաշտպանությունը.
  9.  իրականացնում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքներ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը  զբաղեցնելու համար  նաև պահանջվում է՝

1)     (042) «Իրավունք» մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն:

2)    Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

3)    ունի  «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Հիմնադրամների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ վարչական դատավարության, ՀՀ աշխատանքային օրենսգրքերի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

4)   տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.

5)  ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու  ունա­կու­թյուն.

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 18.09.2019 – 20.09.2019թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ [email protected]

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով  (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:                          

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել