ՀՀ կրթության, գիտության, գիտության և մշակույթի նախարարությունը հայտնում է, որ իրավաբանական վարչության փաստաթղթերի ուսումնասիրման և դատական գործերի բաժնի աշխատանքները պատշաճ կերպով ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել համապատասխան ոլորտը տիրապետող մասնագետ (փորձագետ):
Հայտարարությունը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաև նախարար Արայիկ Հարությունյանը և նշել. «Լիքը #ԳործԿա, խնդրում եմ դիմեք »:
Աշխատանքային պարտականություններն են՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դատական գործերով ներկայացուցչության պատշաճ ապահովում,
վարչական վարույթների հարուցում և դրա հետ կապված փաստաթղթերի նախագծում,
կառավարության որոշումների նախագծերի, օրենսդրական նախաձեռնությունների և դրանց վերաբերյալ եզրակացություն պատրաստում,
առանձին հրամանների և գրությունների պատրաստում,
քաղաքացիների դիմումների, բողոքների, փաստաբանական հարցումների ուսումնասիրություն և պատասխան գրությունների պատրաստում,
առանձին իրավական հանձնարարությունների կատարում:
Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է մեկ տարի:
Փորձագետը պարտավոր է՝
Հաշվետվությունները ներկայացվելու են երկու անգամ՝ 2020թ. հունվար և 2020թ. հուլիս ամիսներին, աշխատանքները գնահատվելու են պատրաստված փաստաթղթերի, մշակած նախագծերի, դատական ներկայցուցչության և վարչական վարույթներում որակյալ աշխատանք կատարելու չափանիշներով:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
Իրավաբանական բարձրագույն կրթություն (իրավունքի մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն),
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
կրթության և դրան հարակից ոլորտների օրենսդրության իմացություն,
ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսդրության տիրապետում (նախկինում փաստաբանական գործունեությամբ զբաղվելու փաստը կդիտվի որպես առավելություն),
հայցադիմումների, բողոքների և այլ դատավարական և իրավական փաստաթղթերի կազմում քաղաքացիական, վարչական վարույթների բոլոր փուլերում, ՀՀ բոլոր դատարաններում,
վարչարարության և վարչական վարույթի գերազանց տիրապետում:
Փորձագետի պահանջներին համապատասխանող անձինք կարող են ներկայացնել իրենց դիմումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ 010-583-483, էլ. փոստ՝ [email protected]) մինչև 2019թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան
մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից
կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: