Ոստիկանները հայտնաբերեցին սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող, այսպես կոչված՝ քրեական հեղինակությանը. ոստիկանություն

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերեցին և Տարոնի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, այսպես կոչված՝ քրեական հեղինակություն 58-ամյա մի տղամարդու։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Վերջինս ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննություննը շարունակվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել