«Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնության խումբը Հայաստան է ժամանել. վարչապետի որոշումը

Հայաստանում է գտնվում «Հափշտակված ակտիվների վերադարձը» նախաձեռնության խումբը: Այն ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության՝ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 16-ի որոշման համաձայն, նախաձեռնության խմբի Հայաստան ժամանած 4 անդամների  ծախսերի համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեյից հատկացվել է՝ 2 միլիոն 545 հազար դրամ:

Խումբը Երևանում է լինելու մինչև սեպտեմբերի 20-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել