Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին նոր որոշում է ստորագրել, որի համաձայն՝ սեպտեմբերի 21-26-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներ (սեպտեմբերի 21-23-ը՝ Լոս Անջելես, իսկ սեպտեմբերի 23-26-ը՝ Նյու Յորք) կգործուղվի կառավարական պատվիրակություն:
Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը կդրվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
Լոս Անջելես մեկնող կառավարական պատվիրակության կազմում կընդգրկվի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, իսկ Նյու Յորք մեկնող պատվիրակության կազմում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես և Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կկատարվի՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Զարեհ Սինանյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Արև Հակոբյանինը (բացառությամբ՝ սեպտեմբերի 24-25-ի գիշերավարձի), Վահան Բայբուրդյանինը (բացառությամբ՝ սեպտեմբերի 24-25-ի գիշերավարձի), Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Տիգրան Խաչատրյանինը և Հակոբ Արշակյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Արթուր Գասպարյանինը, Ռուբեն Բաբայանինը, Աշոտ Սարգսյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ Մերի Մարտիրոսյանի, Մկրտիչ Կարապետյանի և Վահագն Հակոբյանի ճանապարհածախսը, գիշերավարձը և մուտքի արտոնագրի վճարը, իսկ Գոհար Հայրապետյանի, Վազգեն Համբարձումյանի և Վլադիմիր Մովսեսյանի մուտքի արտոնագրի վճարը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Գյումրի- Լոս Անջելես, սեպտեմբերի 23-ին՝ Լոս ԱնջելեսՍան-Նյու Յորք, իսկ սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորք-Երևան երթուղով:
Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության: