Ոստիկանները բերման են ենթարկել Երևանում կրակոցներ արձակած անձին

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, բերման են ենթարկել Երևանի Տիմիրյազևի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 16-ին, կեսգիշերն անց, իրենց տան մոտ, ալկոհոլի ազդեցության տակ, «ՎԵՊՐ 12» տեսակի ինքնաձիգից երկու անգամ օդ է կրակել:

Բերման ենթակված տղամարդը ներկայացրել է ինքնաձիգը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել