«Հայաստանի Հանրապետության շուրջ իրադարձությունները և զարգացումները, ընդհանուր առմամբ, տեղի են ունենում հայկական կողմի կանխատեսումների ու գնահատականների շրջանակում։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստը բացելիս։
«Մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, անվտանգային միջավայրի զարգացումը, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստությունները, մեր աշխատանքները, կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին», – ասել է Փաշինյանը:
«Կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում մենք Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ ենք ձևավորել, այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում»,- ասել է վարչապետը նիստը սկսելուց առաջ:
Փաշինյանը նաև շեշտել է, որ կոնկրետ արդյունքներ են արձանագրվում Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ և այսօր պետք է ամփոփել ունեցած արդյունքները և նախանշել առաջիկա անելիքները: