Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 17-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Քոչարյանի պաշտպանները նոր միջնորդություն ներկայացրեց՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել՝ գրավի դիմաց: Գրավի չափը չնշեցին՝ թողնելով դատարանի հայեցողությանը:

Դատարանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել