Թափուր հաստիք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը հայտարարում է ընտրություն  նախարարության  քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժին գլխավոր մասնագետ (ծածկագիրը` 10-32.2-Մ2-4)

  • գրությունների պատրաստում.
  • նամակագրության, այդ թվում էլեկտրոնային նամակագրության իրականացում.
  • տեսահամաժողովներին, սեմինարներին, աշխատանքային քննարկումներին մասնակցություն.
  • Երեխաների հիմնահարցերի ոլորտը կարգավորող իրավական նախագծերի մշակում
  • ազգային և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներին մասնակցություն.
  • համագործակցության մասին հուշագրերի նախագծերի մշակում,
  • համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովների նիստերին մասնակցություն
  • ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ փարձագիտական կարծիքի ներկայացում.
  • ոլորտին վերաբերող օրենսդրության մասով առաջարկությունների ներկայացում.
  • միջազգային կոնվենցիաների կատարմանն ուղղված զեկույցների, հարցաշարերին պատասխանների նախապատրաստում.
  • անհրաժեշտ տեղեկանքների կազմում.
  • գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում.
  • հրամանների նախագծերի պատրաստում.
  • դրամական աջակցության վերաբերյալ սահմանված կարգով հայցերի ներկայացում:

նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • ունի բարձրագույն կրթություն,
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
  • Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի,
  • Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի,
  • «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի
  • «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի
  • «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի,
  • ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1112-Ն որոշման,
  • ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրին և երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 30 արձանագրային որոշում,
  • ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում (անկախ դրա իրավական-կազմակերպական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշում,
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու մասին» N 381-Ն որոշում և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Աշխատավարձի չափը՝  212309 ՀՀ դրամ,
  • Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունփաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույց:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացում։

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը

* դիմում.

* տվյալ պաշտոնը  զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին.

* արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ  դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.

* մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.

* անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով).

* Ինքնակնսագրություն.

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն 19.09.2019թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության աշխատակազմ /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.583751 էլեկտրոնային փոստի հասցե. [email protected]/:

Դիմումի ձևը՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել