Քաղաքացիները՝ ի ուրախություն Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու որոշման, երթ են կազմակերպել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ և Ռոբերտ Քոչարյանը կշարունակի կալանավորված մնալ:

Դատարանի բակում ցույցեր են անցկացնում և՛ ընդդեմ, և՛ հանուն Քոչարյանի հավաքված քաղաքացիները: Որոշման հրապարակումից հետո 2-րդ նախագահին դեմ քաղաքացիները, ի ուրախություն հրապարակված որոշման, երթ են կազմակերպել Արշակունյաց պողոտայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել