Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ որոշման պատճառ են հանդիսացել Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարությունները և ուղիղ սպառնալիքները ՍԴ-ի հասցեին:
«Բայց դրանք, լինելով սպառնալիք ՍԴ-ի հասցեին, իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, որովհետև այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ ՍԴ-ի որոշումը ապօրինի է, անօրինական է: Մասնավորապես Ձեզ նրանք ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսիջ՝ ասելով, որ ՍԴ-ի որոշումը, իրենց որակմամբ, ապօրինի է, ապա ապօրինի կհամարենք նաև այդ որոշման հիման վրա Ձեր կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերացումը»,-նշեց նա և հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնատար անձինք խառնվում են դատարանի գործողությունների մեջ, սակայն այս անգամ միջամտությունը բիրտ էր:
Ալումյանի խոսքով՝ Աննա Դանիբեկյանը չէր կարող իր վրա չզգալ այդ ճնշումը:
Մանրամասները՝ տեսանյութում