Ակնկալում եմ, որ արդարադատություն կլինի. Սեյրան Օհանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շուտով կմեկնարկի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Դատարան ներկայացած պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը  պատասխանեց լարգրողների հարցերին՝ նշելով, որ ակնկալում է դատարանի արդարացի որոշումը, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը, ինչպես և մյուսները  կլինեն հավասար իրավիճակում, այս դատական գործընթացի ընթացքում:

Սերյան Օհանյանը հավելեց, որ մեղադրանքը չի ընդունում և  այլ մեկնաբանություններ չի ցանկանում տալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել