Օտարման ենթական պետական անշարժ գույքի գնորդների գնային առաջարկների հիման վրա վաճառքի կարգը կփոխվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանել օտարման ենթակա գույքի ցանկը և պայամանները:

Գույքի օտարման գործընթացն առաջարկվում է իրականացնել երկու փուլով. առաջին փուլը` աճուրդի մասնակիցների որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և այն քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը և մասնակիցների շրջանակը, երկրորդ փուլը՝ սահմանված մեկնարկային գնով՝ դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:

Կարգը ամբողջությամբ՝ ստորև.

ԿԱՐԳ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՃԱՌՔԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

  1. Սույն կարգով կանոնակարգվում են օտարման ենթակա՝ պետական դժվար իրացվող անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի 1-ին կետում նշված գույքի գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա վաճառքը կազմակերպվում է երկու փուլով.

1) առաջին փուլը որակավորման փուլն է, որի ընթացքում հանրային իրազեկման ճանապարհով, օտարման ենթակա յուրաքանչյուր գույքի վերաբերյալ գնային առաջարկների ստացման և քննարկման ճանապարհով սահմանվում է օտարման ենթակա գույքի  վաճառքի մեկնարկային գինը, հաշվի առնելով սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջը,

2) երկրորդ փուլը՝ օտարման համար սահմանված մեկնարկային գնով դասական աճուրդի միջոցով գույքի վաճառքի կազմակերպումն է:

  1. Սույն կարգի 1-ին կետում նշված գույքի գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա վաճառքի կազմակերպման մասին որոշումը ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներկայացմամբ:
  2. 4. Սույն կարգի 3-րդ կետում նշված որոշումը պետք է ներառի տեղեկություններ`

1) գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա օտարման ենթակա գույքի մասին,

2) վաճառքի կազմակերպման պայմանների և ժամկետի մասին,

3) վաճառքը կազմակերպող պետական կառավարման մարմնի մասին,

4) վճարման ժամկետների ու պայմանների մասին,

5) գաղտնի կետով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գնի մասին, որը սահմանվում է ելնելով գույքի գնահատված լիկվիդային արժեքից,

6) այլ տվյալների մասին:

  1. Սույն կարգի 3-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է օտարման ենթակա գույքի վաճառքի կազմակերպման մեկնարկային գինը սահմանող հանձնաժողով, որը սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ կազմակերպում է վաճառքի ենթակա գույքի մասին տեղեկատվության հրապարակումը, որակավորման փուլում քննարկում է ներկայացված գնային առաջարկները և որոշում ընդունում օտարման ենթակա գույքի ուղղակի ձևով և սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի բ. պարբերություններով աճուրդի կազմակերպման դեպքում՝ վաճառքի մեկնարկային գնի վերաբերյալ:
  2. Սույն կարգի 5-րդ կետում նշված հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որի կազմում ընդգրկվում են Կոմիտեի ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
  3. Հանձնաժողովն որոշումները ընդունում է ձայների պարզ մեծամասնությամբ:
  4. Հանձնաժողովը նախապատրաստում է գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա օտարման ենթակա գույքի հանրային իրազեկման համար հրապարակայինծանուցումը և հրապարակում է Կոմիտեի պաշտոնական ու www.azdarar.am կայքերում: Ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները.

1) հայտերի քննարկման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը,

2) աճուրդի կազմակերպման կարգը և պայմանները,

3) աճուրդի կազմակերպմանը  մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

5) աճուրդի կայացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը,

6) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

7) աճուրդի ձևը և անցկացման կարգը,

8) աճուրդում հաղթողին որոշելու կարգը,

9) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը,

10) կանխավճարի և մասնակցության վճարի  չափը:

  1. Հայտերի քննարկումը և աճուրդի կազմակերպումը տեղի է ունենում հայտարարությունը հրապարակելուց հետո առնվազն 15 աշխատանքային օր հետո:
  2. Սույն կարգի 1-ին կետում նշված գնորդների կողմից գնային առաջարկների հիման վրա գույքի վաճառքին կարող են մասնակցել  ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք  Կոմիտե են ներկայացնում հայտ (N 1 ձև), որը պետք է ներառի՝

1) գնային առաջարկը փակ ծրարով,

2) իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման համարը,

3) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,

4) մուծված կանխավճարի անդորրագիրի պատճեն՝ բանկի հաշվի համարով,

5) հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը):

  1. Հայտերը գրանցվում են հատուկ գրանցամատյանում (N 2 ձև), որը վարում է հանձնաժողովը:
  2. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պահանջները բավարարող բոլոր փաստաթղթերը ներկայացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք ստանում եմ հայտատուի կարգավիճակ: Հայտը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը թերի են։
  3. Կանխավճարի չափը սահմանելիս հաշվի չի առնվում օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը: Կանխավճարի մեծությունն անշարժ գույքի համար սահմանվում է միանվագ 100 հազ. դրամ:
  4. Հանձնաժողովը սահմանված ժամկետում քննարկում է հայտատուների կողմից ներկայացված առաջարկները, եթե՝

1) հայտ(եր)ում ներկայացված գնային առաջարկ(ներ)ը  ցածր են տվյալ գույքի համար նախօրոք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նվազագույն գնից, ապա հանձնաժողովը պետք է տվյալ գույքը սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ նվազագույն գնով վաճառելու նպատակով բանակցի հայտատու(ներ)ի հետ,

ա. բանակցության արդյունքում, եթե միայն մեկ հայտատուի հետ է համաձայնություն ձեռք բերվում, ապա հանձնաժողովը տվյալ հայտատուին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկ (N 3 ձև).

բ. բանակցության արդյունքում, եթե տվյալ գույքի համար համաձայնություն է ձեռք բերվում մեկից ավելի հայտատուի հետ, ապա հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գույքի ներկայացնում է աճուրդի և մեկնարկային գին է սահմանվում տվյալ գույքի համար սահմանված նվազագույն գինը,

2) հայտ(եր)ում  ներկայացված գնային առաջարկ(ներ)ը  նվազագույն գնից՝

ա. միայն մեկ առավելագույն գնային առաջարկ ներկայացվելու դեպքում, հանձնաժողովն ընդունում է որոշում գույքը տվյալ հայտատուին ուղղակի ձևով վաճառելու մասին և տվյալ հայտատուին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վաճառելու վերաբերյալ գրավոր առաջարկ (N 3 ձև).

բ. մեկից ավելի գնային առաջարկներ ներկայացվելու դեպքում, հանձնաժողովը ընդունում է որոշում գույքն աճուրդով վաճառելու մասին և սահմանում է մեկնարկային գնը: Ընդ որում, մեկնարկային գինը սահմանվում է տվյալ գույքի ձեռք բերման համար գնորդների կողմից ներկայացված առավելագույն գնային առաջարկից:

  1. Հայտերի քննարկմանը և ծրարների բացմանը կարող են մասնակցել սույն կարգի 12-րդ կետով հայտատուի կարգավիճակ ստացած անձինք:
  2. Աճուրդի մասնակցի կարգավիճակ են ձեռք բերում սույն կարգի 12-րդ կետով և 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի բ. պարբերությաններով նախատեսված հայտատուները:
  3. Հանձնաժողովը սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի բ. պարբերություններով նախատեսված գույքի մեկնարկային գինը որոշելուց հետո մեկ ժամվա ընթացքում առաջարկ է ներկայացվում սույն կարգի 16-րդ կետով նախատեսվող աճուրդի մասնակցի կարգավիճակ ձեռք բերած հայտատուներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ աճուրդի միջոցով գույքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ:
  4. Կանխավճարն աճուրդում հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս: Եթե հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց, ապա կանխավճարը հետ չի վերադարձվում, իսկ չհաղթող մասնակցին կանխավճարը վերադարձվում է վերջինիս դիմելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
  5. Աճուրդներն անց են կացվում հանձնաժողովի կողմից՝ դասական (գնի ավելացման) եղանակով:
  6. Աճուրդն վարում է աճուրդավարը, որը հայտարարում է աճուրդի ձևը, գնային հայտեր ներկայացնելու կարգը, գույքի անվանումը, բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային քայլի նվազագույն չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
  7. Դասական աճուրդի դեպքում յուրաքանչյուր մասնակից կարող է առանձին գույքի գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով, բարձրացնելով մասնակցի վկայականի համարին համապատասխանող համարը (քարտը):
  8. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն գին առաջարկած մեկ մասնակից, որը համարվում է աճուրդում հաղթած մասնակից՝ աճուրդավարի կողմից առաջարկված գինն երրորդ անգամ հայտարարելու և մուրճիկի երրորդ հարվածից հետո:
  9. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը և հանձնաժողովը ստորագրում են աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Հաղթողի կողմից բոլոր վճարումները կատարելու դեպքում, հանձնաժողովը երեք օրվա ընթացքում տրամադրում է հաղթողին արձանագրության մեկ օրինակը:
  10. Աճուրդը համարվում է չկայացած հայտատուները չներկայանալու, ինչպես նաև երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է հետագա վճարումները կատարելուց կամ սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց:
  11. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դրույթներով գույքը չվաճառվելու դեպքերում՝ տվյալ գույքը ևս մեկ անգամ ներկայացվում է աճուրդային վաճառքի մեկնարկային գին սահմանելով տվյալ գույքի համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը ավելացնելով խորհրդանշական 100 դրամ։
  12. Սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի ա. պարբերություններով հավանական գնորդի կողմից առաջարկը մերժելու և 24-րդ կետով նախատեսված հիմքով աճուրդը չկայանալու, 25-րդ կետով նախատեսված պայմանով չվաճառվելու, ինչպես նաև հայտ չներկայացնելու դեպքերում տվյալ գույքն անհատույց օտարել համապատասխան համայնքներին` վերջիններիս կողմից համայնքի զարգացման ռազմավարական ծրագրեր իրականացնելու նպատակով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել