ԱԱԾ տնօրենի աշխատանքից ազատման միջնորդագիրը ես ստորագրել եմ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի աշխատանքից ազատման միջնորդագիրը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը:

«Համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Եվ դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել և այդ սցենարները կքննարկվեն հընթացս: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի Ֆոտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել