Քննություն է տարվում՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:

2019թ. սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ պետի տեղակալը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ Արշակունյաց պողոտայում երեք երիտասարդների և նրանց ընդառաջ գնացող տղամարդու միջև հրմշտոց է սկսվել, որի ընթացքում երիտասարդներից մեկը հարվածել է տղամարդուն, և վերջինս վայր է ընկել: Ոստիկանների միջամտությամբ վեճը դադարեցվել է, և նշված երեք երիտասարդներից երկուսը բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1967թ.: Վերջինս «աջ սրունքի զույգ ոսկրերի վերին 3-ի փակ բազմաբեկոր ներհոդային կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել