Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են արագաչափը գողացած անձին ու գողոնը

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։

Նոր Նորքի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, տեղեկություններ են ստացել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։

Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Գողացված արագաչափը հայտնաբերվել է ։Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել