Ովքե՞ր են ամենաշատ բացակայած պատգամավորները

Parliamentmonitoring.am կայքը պարզել է, թե որոնք են Ազգային ժողովի ամենաշատ բացակայությունը ունեցող պատգամավորները: Նշենք, որ նախորդ գումարումների ԱԺ-ում ամենաշատ բացակայությունները ունենում էր Գագիկ Ծառուկյանը, սակայն 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանում պատկերն այլ է:

125 բացակայությամբ առաջին տեղում «Բարգավաճ Հայաստանից» Վարդան Ղուկասյանն է (125), 2-րդ տեղում «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանն է (108): 3-րդ տեղը կիսում են «Իմ քայլից» 2 պատգամավոր Գայանե Աբրահամյանը(88) և Հովհաննես Իգիթյանը(88), 4-րդում  Հռիփսիմե Գրիգորյանն  է (85): Նա ևս «Իմ քայլը» խմբակցությունից է:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել