Parliamentmonitoring․am կայքն ամփոփել է 6-րդ գումարման խորհրդարանի 9 ամիսների՝ մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքները։
Ազգային ժողովի նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ Ընդհանուր առմամբ նա ունի 261 բացակայություն։ Նրա հաջորդում է նույն խմբակցության անդամ Նորա Առուստամյանը (203):
Երրորդ հորիզոնականում «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն է: Նա ունի 123 բացակայություն: Ամենաշատը բացակայողների շարքում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ով ունի 119 բացակայություն:
Հնգյակը եզրափակում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Նա ընդհանուր առմամբ բացակայել է 98 անգամ: