Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանը հայտնում է, որ ԱԱԾ քննիչը մերժել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդությունը։
«Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։
Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։
Իրավական Հայաստանն այլընտրանք չունի»: