Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Դատարանի բակում էին ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, այնպես էլ նրա կալանավորմանը կողմ անձիք: Առաջիկներից մեկը հարվածել է այնտեղ գտնվող կանանցից մեկին, որը վերջինիս «թուրք» է անվանել՝ Քոչարյանին աջակցելու համար: Ոստիկանները վերջինիս բերման ենթարկեցին ոստիկանության բաժին:
Տղամարդը չէր հերքում, որ հարվածել է կնոջը և նշում էր, որ իրեն ու իր 8 տարեկան երեխային «թուրք» անվանող յուրաքանչյուր անձի կհարվածի:
Մանրամասները՝ տեսանյութում