49-ամյա տղամարդը կոտրել էր մուտքի դռան փականը, գողացել ավտոմեքենայի պահեստամասեր և կենցաղային իրեր. կատարվում է քննություն

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 49-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ օգոստոս ամսին տղամարդը կոտրել էր Այգեգործների փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը, գողացել ավտոմեքենայի պահեստամասեր և կենցաղային իրեր։ Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չէր ստացվել։ Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին և նրանից հաղորդում ընդունել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել