10 տարի մատդ մատիդ չես տվել՝ «Մարտի 1»-ի գործը բացահայտելու համար․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 12-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել: Միջնորդությունը հիմնված էր սեպտեմբերի 4-ին հրապարակված ՍԴ որոշման վրա:

Դատարանը այժմ լսում է տուժողների իրավահաջորդների դիրքորոշումը։ 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դիմեց 2-րդ նախագահին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ եթերը՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել