Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը թափուր պաշտոնների համար անցկացրել է մրցույթ` Երևան քաղաքի և մարզային բաժիններում աշխատելու համար:
Այս մասին տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թեկնածուները երկրորդ փուլում մասնակցել են հարցազրույցի: Մրցույթին մասնակցած թեկնածուներից 10-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը: