Որևէ մեկը չի կարող որոշել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը. Գևորգ Բաղդասարյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 12-ին,  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շուտով կմեկնարկի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել: Միջնորդությունը հիմնված էր սեպտեմբերի 4-ին հրապարակված ՍԴ որոշման վրա:

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց սակայն, որ որևէ մեկը չի կարող որոշել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը, այդ թվում՝  Սահմանադրական դատարանը:

«Նրան մեղսագրվող արարքները կապված են այն գործողությունների հետ, որոնք նա կատարել է նրա կարգավիճակից, գործունեությունից բխող: Այդ պայմաններում հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում, միջդատական վարույթում քննիչի և դատախազի, դատական վարույթում դատախազի կողմից: Որտեղ է ՍԴ-ի այն ձևակերպումը, որտեղ նշված է, որ որևէ մեկը չի կարող գնահատել պաշտնաթող նախագահի գործառութային անձեռնմխելության հարցը, որտեղ է այն հատվածը, որ առհասարակ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը քննարկվել չի կարող»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ եթերը՝ այստեղ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել