Ոստիկանները ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել կարգազանց վարորդներին

Սեպտեմբերի 10-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել, թե ինչպես են մի քանի տրանսպորտային միջոցի վարորդներ Թբիլիսյան խճուղիում մեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել են տեսանյութը և հայտնաբերել բոլոր կարգազանց վարորդներին։ Նրանց նկատմամամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ուսումնասիրվել է նաև տեսանյութում երևացող Ճանապարհային ոստիկանության կարգախմբի գործողությունները։ Պարզվել է, որ կարգախումբը խաչմերուկ է մուտք գործել տեսանյութի վերջին իրավախախտումը կատարած տրանսպորտային միջոցի սահմանված երթևեկելի գոտի վերադասվարվելուց հետո, ինչը փաստում է, որ կարգախմբի ծառայողները գործնականում չէին կարող արձանագրել որևէ խախտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել