Հետախուզվողը օդանավակայանից բերման է ենթարկվել

Հետախուզում-ԱՊՀ-2019» և «Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 11-ին, ժամը 14.20-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել օգոստոսի 28-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի (ինքնիրավչությունը) 1-ին մասի և 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող 30-ամյա Անդրանիկ Կ.-ն։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Նա օդանավակայանից բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել