Նախատեսվում է 2024 թ.-ին 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի

Նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է, քանի որ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է ԿԳՍՄՆ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հետազոտություները ցույց են տվել, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաները հետագայում ավելի հեշտությամբ են ադապտացվում կրթական միջավայրին և ավելի պատրաստ են ընկալել այն գիտելիքները, որոնք արդեն դպրոցական կրթության փուլում մատուցվում են իրենց։

Հարկ է նշել, որ նախադպրոցական կրթության փուլում շատ կարևոր նշանակություն ունի ուսումնական ծրագիրը․ այն պետք է լավագույնս ադապտացված լինի տվյալ տարիքային խմբին պատկանող երեխաների ունակություններին։

Այս սեպտեմբերի 1-ին հանրապետության 8 մարզերի տարբեր համայքներում բացվել է 18 նոր նախակրթարան: Մասնավորապես, այս ուսումնական տարվա մեկնարկին նոր նախկրթարաններ են հիմնվել Գեղարքունիքի մարզի հինգ, Շիրակի՝ չորս, Կոտայքի, Սյունիքի և Արմավիրի՝ երկուական, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերի մեկական դպրոցներում:
Նախատեսվում է մինչև 2024 թ.-ն 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի` այժմյան 40%-ի փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել