ԱԺ հանձնաժողովում կքննարկվի շախմատ առարկայի պարտադիր լինել-չլինելու հարցը

Առաջիկայում Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ կսկսվեն դպրոցներում շախմատ առարկայի պարտադիր լինելու վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը այս մասին նշել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաեւ դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել սույն հարցի վերաբերյալ։

Մասնավորապես, քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը՝

• Ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը,

• Ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը,

• Ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման եւ գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը

• Քննարկել շախմատի առարկայի պարտադիր եւ/կամ կամավոր լինելու առավելությունները եւ թերությունները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել