ՀՀ-ում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների կեսը Իրանի քաղաքացիներ են․ փոխնախարար

Կառավարությունը Ազգային ժողովին առաջարկում է ընդունել «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը։

Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի օտարերկրացի դատապարտյալների եւ կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը: Ըստ այդմ՝ կբարձրացվի օտարերկրացի դատապարտյալների եւ կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը:

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում իրենց պատիժը կրում է 144 օտարերկրացի, որի կեսը Իրանի քաղաքացիներ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել