Երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի օջախի էներգիան արդեն պարպվում է: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Բարի լույս: Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում, իսկ հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը մասնագետների գնահատմամբ կայուն վիճակ է և ցույց է տալիս որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է»,- գրել է նա: