ՀՀ Ազգային ժողովը քննարկում է անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգի ներդրմանը նպաստող օրենքի նախագիծը:
Օրինագծով նախատեսված է.
1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահոված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման,
2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում,
3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,
4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում,
5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում: