Ազգային ժողովը այսօր՝ սեպտեմբերի 11-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է ճանապարհային երթևեկության մասնակիցների համար տուգանքների «բալային» համակարգի ստեղծումը նախատեսող փոփոխությունների նախագիծը։
Օրինագծի համաձայն՝ վարորդները ստանալու են 9 տուգանային միավոր ու կորցնելու են դրանք՝ խախտումներ կատարելու դեպքում։
Բոլոր միավորները կորցնելիս անձը զրկվելու է վարորդական իրավունքից՝ մինչև 1 տարի ժամկետով։
Առաջարկվող փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ։