Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնում է, որ 911 ծառայությունը դեռևս որևէ ահազանգ չունի գրանցած Շիրակի մարզից։ Համայնքապետերից ևս որևէ մտահոգիչ տեղեկատվություն չկան։
«Քանի որ բջջային կապի հետ խնդիր կար, խնդրում եմ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով որևէ տեսակի վնասի առկայության տեղեկատվություն ունենալու դեպքում կիսվել մեր հետ։
Մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ հիմա խորհրդակցություն ենք անում»,-նշել է նա։