Թափուր աշխատատեղ՝ կադաստրի կոմիտեի Ստեփանավանի գրասենյակում. աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Կազմակերպում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման նպատակով սպասարկման գրասենյակ տրվող դիմումների և դրանց կից ներկայացվող փաստաթղթերի ընդունման և սահմանված ժամկետներում այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրման աշխատանքները, Տարածքային ստորաբաժանումներից ուղարկված էլեկտրոնային փաստաթղթի (վկայական, տեղեկանք և այլն) ելքագրման և Գրասենյակի կնիքով հաստատված թղթային տարբերակի տրամադրման աշխատանքները, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար փաստաթղթերի ժամանակավոր պահպանման աշխատանքները:

Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ներկայացված պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչման աշխատանքները, Գրասենյակ տրվող դիմումների փաստաթղթերի տեսաներածման և գործառույթի կատարման լիազորություն ունեցող տարածքային ստորաբաժանումներ ուղարկման աշխատանքները, իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների, դրանց իրականացման համար դիմումի ու անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, պետական տուրքի ու ծառայությունների վճարման` դրանց գործակիցների կիրառման, գործառույթների իրականացման ժամկետների, ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքի կնքման վերաբերյալ խորհրդատվության անվճար տրամադրման աշխատանքները:

 Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնի անձնագրի:

 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, տարբեր տեղեկատվական շտեմարանների համակարգչային ծրագրերի շահագործման համար պահանջվող գիտելիքներ.

 Աշխատավարձը՝ 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Նշված թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

 2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

 3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

 4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

 5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  •  անձնագրի պատճենը,
  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  •  աշխատանքային գրքույկի պատճենը.
  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  •  մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ  էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր. բացի շաբաթ և կիրակի օրերից

Հասցե՝  ք. Երևան, Արշակունյաց 7,

հեռ.՝ 060 474247, 060 474147

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`   13.09.2019թ.:

42 ԿԲ Դիմումի ձև

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել