Երևանի բյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան 6,9 միլիոն դրամով: Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ին կայացած նիստին հավանություն է տվել որոշման նախագծին:
Համաձայն նախագծի՝ այդ գումարից 3,6 միլիոն դրամը կուղղվի ձմեռային զորակոչով Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 11 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարմանը, իսկ 3,28 միլիոնը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցմանը: