Ժամեր առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո սոցիալական ցանցերում սկսել է քննարկվել Երևանում 71 հարկանի շենք կառուցելու նպատակահարմարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը: Նրա խոսքով, Երևանի ավագանու վերջին նիստին՝ սեպտեմբերի 10-ին, անդրադառնալով թեմային` Երևանի գխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշել է.
«Եթե դա երբևէ լինի, ապա կլինի գերժամանակակից տեխնոլոգիաների ու սեյսմակայուն շինարարական նոր լուծումների կիրառմամբ: Աշխարհի սեյսմիկ զոնաներում բարձրահարկերի կառուցման պրակտիկան նորություն չէ: Սակայն, փաստն այն է, որ գոնե Երևանի քաղաքապետարանում, ուր կա մասնագիտական կառույց ` քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի տեսքով, նման քննարկում չի եղել: Այս պահին դա ընդամենը գաղափարը նախաձեռնող խմբի ցանկությունների մակարդակում է, ոչ մի քննարկում, առավելևս, շինթույլտվություն` չի տրվել»: