ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն Գյումրում։ Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելու են համերգներ, կինոդիտումներ, հանրային քննարկումներ, ցուցահանդեսներ, տեղադրվելու են մարզերի կոլորիտը ներկայացնող տաղավարներ, իսկ երեկոյան ժամը 19-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա գալա համերգ։ Անկախության օրվա արթիվ Գյումրու կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կներկայանան Երևանում հայտնի բարերն ու սրճարանները։ Միջոցառումների մասնակցողներին հորդորում ենք ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել։ Առհասարակ, ցանկալի է՝ Գյումրի մեկնել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, ինչպես և գնացքով, քանի որ միջոցառումների առթիվ փակ են լինելու մի շարք փողոցներ և Գյումրում մեքենայով երթևեկելը լինելու է բավական դժվար։ Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք միջոցառումների ընթացքում դրսևորել պատշաճ վարքագիծ, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը՝ որպեսզի չխաթարվի օրվա տոնականությունը։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից: