ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես հայտնեցին ՀՀ փաստաբանների պալատից, Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հրամանով ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան Հարութ Ակլունցը:
ՓՊ նախագահի տեղակալի ընդհանուր գործառույթներն են՝
- համակարգում է Փաստաբանների պալատի hանրային պաշտպանի գրասենյակի վերահսկողական աշխատանքները.
- վերահսկողություն է իրականացնում կարգապահական գործերով Փաստաբանների պալատի խորհրդի որոշումների կատարման և պրակտիկայի ամփոփման նկատմամբ.
- համակարգում է Փաստաբանների պալատի ժամանակավոր կամ մշտական այլ հանձնախմբերի, հանձնաժողովների, ակումբների, աշխատանքային խմբերի կամ այլ կառույցների աշխատանքները։