Մոպեդ վարելու համար վարորդական վկայական կտրվի 16 տարեկանից. Հովհաննես Քոչարյան

Ազգային ժողովը քննարկում է ճանապարհային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ։ Նախագծով հնարավոր կլինի գրանցել ու հաշվառել մոպեդները, իսկ դրանք վարելու համար պարտադիր է լինելու վարորդական վկայական ունենալը։

«Մոպեդ վարելու իրավունքի վարորդական վկայականը կարող է տրամադրվել 16 տարեկանից սկսած», – ներկայացրեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

Ըստ ոստիկանության պաշտոնյայի, տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներ կատարելու համար, նախագծի ընդունման դեպքում, պարտադիր չի լինի անձամբ ՃՈ ներկայանալ և դրանք անել համացանցի միջոցով։

Քոչարյանն ասաց, որ այս նպատակով ծրագրային ապահովումն այժմ ավարտական փուլում է։

«Օրինագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը այլևս տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը հանելու եղանակով չի արգելի տրանսպորտային միջոցի շահագործումը։ Օրենքով սահմանված ժամկետում տեխզննություն չանցնելու, տեխզննության կամ հաշվառման կտրոնը փակցված չլինելու դեպքերում։ Դրա փոխարեն տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվելու է տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու եղանակով, որի դիմաց վարորդին տրվելու է 10-օրյա գործողությամբ ժամանակավոր փաստաթուղթ՝ այդ ընթացքում խախտումները վերացնելու նպատակով», – ներկայացրեց Հովհաննես Քոչարյանը։

Նախագծով երթևեկության լրացուցիչ պահանջենր են սահմանվում հեծանվորդների ու մոպեդ վարողների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել